Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

B12 վիտամինն ամրացնում է իմունիտետը

B12 վիտամինն ամրացնում է իմունիտետը

B12 վիտամինը կոբալտ պարունակող կենսաբանական ակտիվ նյութ է: Հաճախ այս վիտամինի անվան տակ հասկանում են ցիանոկոբալամինը, հատկապես այս ձևով է վիտամինը ներմուծվում մարդու օրգանիզմ:

 

Ցիանոկոբալամինը բազմաթիվ գործառույթներ է կատարում: Առաջին հերթին, այն խթանում է լեյկոցիտների ակտիվությունը, ամրացնելով իմունիտետը: Ցիանոկոբալամինը նաև արգելակում է  լյարդի մեջ ավելորդ ճարպի կուտակումը, օրգանիզմը պաշտպանելով ճարպակալումից: Վիտամին B12-ը մասնակցում է սպիտակուցային, ճարպային և ածխաջրատային փոխանակություններին, դրա անբավարարության դեպքում անհնար է մյուս ակտիվ նյութերի աշխատանքը: Բջջակորիզներում ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) և դեզոքսիրիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) սինթեզումը, որոնք կրում են գենետիկական ամբողջ ինֆորմացիան, հնարավոր է միայն B12 վիտամինի և մյուս անհրաժեշտ նյութերի փոխազդեցութամբ:

 

B12 վիտամինն ակտիվորեն փոխազդում է ֆոլաթթվի, պանտոտենաթթվի և ասկորբինաթթվի հետ, ապահովելով առողջ նյութափոխանակություն և օրգանիզմը պահպանելով սթրեսի հետևանքներից: Ցիանոկոբալամինի առկայությամբ ակտիվորեն աշխատում են ռետինոլն ու երկաթը: Հարկ է նշել, որ B12 և B9 (ֆոլաթթու) վիտամինների փոխազդեցությունը յուրատեսակ հաջորդաբար դասավորված մեխանիզմ է, պայմանավորված երկու անխզելի վիտամինների աշխատանքով: Առանց ֆոլաթթվի անհնար է ցիանկոբալամինի աշխատանքը և, հակառակը: Ուստի, դրանք միասին նպաստում են բազմաթիվ լուրջ հիվանդությունների կանխմանը, քանի որ խթանում են միմյանց ազդեցությունը:

 

B12 վիտամինն ակտիվացնում է արյունաստեղծման գործընթացը, հուզական վիճակը և գլխուղեղի աշխատանքը, թույլ չտալով դեպրեսիայի զարգացում, օգնում է հարմարվել օրվա ռեժիմին և ազատում անքնությունից: Ցիանոկոբալամինն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի կազմավորման համար, քանի որ նպաստում է ոսկրերի աճին: B12 վիտամինն ակտիվացնում է արյան մակարդումը, իջեցնում վտանգավոր խոլեստերինի մակարդակը, խթանում հյուսվածքների ընկալունակությանը ռեգեներացիայում և բարերար ազդեցություն է թողնում լյարդի և նյարդային համակարգի գործառույթների վրա:

 

Ցիանոկոբալամինի անբավարարությունը, առաջին հրթին, հանգեցնում է նյարդային շատ հիվանդությունների զարգացման: Այսպես, ցիանոկոբալամինի սուր անբավարարությունը շատ լուրջ հիվանդության` ցրված սկլերոզի պատճառ է դառնում, քանի որ նյարդային բջիջները պաշտպանող միելինի շերտն սկսում է աստիճանաբար քայքայվել: Այս գործընթացի արդյունքում կաթված է դրսևորվում և կյանքի ժամկետն օր-օրի կրճատվում է:

 

B12 վիտամինի անբավարարության պատկերի վրա գլխապտույտ և գլխացավեր են առաջանում, գրգռվածություն, քնկոտություն, ճնշվածություն, վերջույթների թմրություն, հալյուցինացիա, իմունադեֆիցիտ, տեսողության և հիշողության խանգարումներ են դրսևորվում: Ցիանոկոբալամինի անբավարարությունն ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի խանգարում է հրահրում, չթողնելով սննդին նորմալ յուրացվել:

 

Ցիանոկոբալամինի հիպերվիտամինոզ հնարավոր է միայն համանման սինթետիկ B12 վիտամինի օգտագործման դեպքում: Այն դրևսորվում է եղնջատենդի, սրտային անբավարարության, տրոմբոզների և թոքերի այտուցների ձևով: Այս տհաճ ախտանիշներից խուսափելու համար, ցանկալի է գերչափաքանակ թույլ չտալ:

 

Մեծ քանակությամբ B12  վիտամին պարունակվում է հորթի և տավարի լյարդի, ոստրեների, ձկնեղենի, ձվի դեղնուցի մեջ: Այն ավելի քիչ է խոզի, տավարի մսի, թռնամսի, այլ ծովամթերքի և պանրի մեջ: Աննշան քանակությամբ ցիանոկոբալամին է պարունակվում ծովակաղամբի, սոյայի, կանաչ բանջարեղենի և կաթի մեջ:

 

Այն բուսակերների համար, ովքեր ոչ միայն միս, այլև կենդանական ծագման այլ մթերք չեն օգտագործում, ցիանոկոբալամինի հիպովիտամինոզի զարգացման վտանգն առավել բարձր է: Դրա համար նրանց լրացուցիչ անհրաժեշտ է ընդունել B12 վիտամին պարունակող վիտամինային համալիրներ:

 

Վիտամին B12 լավ յուրացման համար անհրաժեշտ է ուտել թարմ կաթնաշոռ, քանի որ դրանում պարունակվող կալցիումն օգնում է այս վիտամինի նորմալ յուրացմանը:

 

Մեծահասակ մարդու օրգանիզմի համար պահանջվում է ցիանոկոբալամինի օրական շատ քիչ չափաքանակ, ընդամենը` 3-5 մկգ, իսկ երեխաների համար` 1,5-2 մկգ: Հղի կանանց և կերակրող մայրերի, պայմանավորված վիճակով, հարկ է այս վիտամինի 4-6 մկգ-ից ոչ պակաս չափաքանակ: Բուսակերներին, տարեց մարդկանց, ծխողներին և ալկոհոլը չրաշահողներին անհրաժեշտ է ընդունել վիտամին B12-ի պարունակությամբ վիտամինային համալիրներ:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. oblepiha.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցինկի օգտակար և վնասակար կողմերը
Ցինկի օգտակար և վնասակար կողմերը

Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...

Վիտամին D-ն և արևայրուքը
Վիտամին D-ն և արևայրուքը

Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...

Սալուտեմ 3.2021
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1

Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...

Սալուտեմ 1.2021
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...

Ներզատաբանություն Թերապիա
Գունավոր վիտամինները. ankakh.com
Գունավոր վիտամինները. ankakh.com

Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...

Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am
Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...

Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...

Թերապիա
B խմբի վիտամիններ. nairimed.com
B խմբի վիտամիններ. nairimed.com

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am
Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Մարմնի խնամք
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...

Սնունդը և առողջությունը
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...

Սնունդը և առողջությունը
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...

Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի

Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ